Դավիթ Բեկ
Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի...
Also Available in:
- Amazon
- Audible
- Barnes & Noble
- AbeBooks
- Kobo
More Details
Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին, մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում: Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։ Րաֆֆին հայ ժողովրդի ազգային հպարտություններից է: Նրա ստեղծագործությունը մեր դարավոր մշակույթի ու գրականության ամենահետաքրքրական, ինքնատիպ ու մնայուն էջերից մեկն է: Հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը, կապված 1877 - 78-ի ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների հետ, ամբողջ խորությամբ բացահայտեցին Րաֆֆու ստեղծագործական տաղանդի հնարավորությունները։ Դավիթ Բեկ (1882) վեպն արտացոլում է XVIII դ. սկզբի ազատագրական շարժման իրադարձությունները և հայոց պետականության ստեղծումը Սյունիքում։ Վեպում Րաֆֆին իր գլավոր ուշադրությունը սևեռել է հայ ժողովրդի մղած պայքարի վրա՝ ընդդեմ պարսկական լծի: Դավիթ Բեկ վեպը հայրենասիրության մարմնացում էր հեղինակի և՛ պատմական առաջավոր հայացքների, և՛ նրա լավագույն իղձերի ու տենչանքների արտահայտությունը:
- Format:Hardcover
- Pages:574 pages
- Publication:1980
- Publisher:Sovetakan grogh
- Edition:
- Language:hye
- ISBN10:
- ISBN13:
- kindle Asin:B0DM1FW8VB